25.11.2024
Գազի մատակարարման խափանումը ունի նաև քաղաքական բաղադրիչ. Դավթյան
prev Նախորդ նորություն

Արսեն Խառատյանը փչացրել է ԱՄՆ-ում ՀՀ և ՌԴ դեսպանների հարաբերությունները. Մալյան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը գրառում է արել այն մասին, թե ինչպես է Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ԱՄՆ-ում փչացրել հարաբերությունները ՀՀ և ՌԴ դեսպանների միջև:


«ՀՀ բանակից թռած Արսեն Խառատյանը չունենալով որեւէ դիվանագիտական կարգավիճակ շատ հաճախ է լինում Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը, ինչը նվազեցնում է մեր դիվանագիտական ներկայացչության նկատմամբ հարգանքը։  


Մի փոքրիկ պատմություն, թե ինչպես են սորոսականները փչացնում ՀՀ դիվանագիտական հարաբերությունները:


Վերջերս մահացել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանի հայրը: Այդ կապակցությամբ Վարուժանին է զանգում ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը ցավակցում եւ գործընկերային սոլիդարությունից ցանկություն է հայտնում այցելել ՀՀ դեսպանատուն անձամբ ցավակցելու:


ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը ի դեպ աշխարհում միակ դեսպանն է ով գտնվում է սանկցիաների տակ:


Ինչեւէ, նախապես պայմանավորվածության համաձայն Անտոնովը այցելում է ՀՀ դեսպանատուն եւ այնտեղ ի զարմանս իրեն տեսնում է հայտնի սորոսական Արսեն Խառատյանին: Դեսպան Անտոնովը վրդովում է, քանի որ իր ընկերական այցելությունը նախապես էր պլանավորած, իսկ Խառատյանի հետ թեկուզ միամիտ հանդիպումը համարվում է վարկաբեկիչ դիվանագետի համար:


Տեղի է ունենում լարված խոսակցություն ՀՀ եւ ՌԴ դեսպանների միջեւ, որտեղ ՀՀ դեսպանը փորձում է արդարանալ, որ Խառատյանին փորձել են դուրս հանել դեսպանատան տարածքից, սակայն նա «ոտքը կախ» է գցել:


ՌԴ դեսպանը եւս մեկ անգամ հայտնել է իր դժգոհությունը ու հեռացել է ՀՀ դեսպանատան տարածքից:


Հիշեցնենք, որ ՀՀ բանակից թռած Արսեն Խառատյանը չունենալով որեւէ դիվանագիտական կարգավիճակ շատ հաճախ է լինում Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը, ինչը նվազեցնում է մեր դիվանագիտական ներկայացչության նկատմամբ հարգանքը»,- գրել է Մալյանը Facebook-ի իր էջում։