26.11.2024
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվել է
prev Նախորդ նորություն

Ucom-ը հերքում է կրճատումների մասին լուրերը

Ucom ընկերությունը  հանդես է եկել հայտարարությամբ.

«Մամուլում տարածված Ucom-ում իբր «լուրջ կրճատումների» մասին լուրին ի պատասխան հայտնում ենք, որ այն, մեղմ ասած, աբսուրդային է և իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ Ucom ընկերության 2021 թվականի ռազմավարական զարգացման պլանը հաջողությամբ իրականացնելուն և կատարողական ցուցանիշների նախատեսված մակարդակին հասնելուն զուգընթաց, աշխատակազմը կընդլայնվի։

Հրապարակված ասեկոսեների աղբյուրի և դրա ձգտումների մասին տեղեկացված ենք և նախընտրում ենք մնալ Ucom ընկերության բիզնես նպատակների և դրանց հասնելու մեջ՝ պրոֆեսիոնալիզմի սահմաններում։

Միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ Ucom ընկերությանը վերաբերող ցանկացած տեղեկատվություն ճշտելու համար ընկերության մամլո ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմով կապի պաշտոնական միջոցներով և հանրահայտ բոլոր հարթակներով»։