Պանթուրքիստական գաղափարախոսությամբ շարժվող և սուննիական աշխարհում գերակայության ձգտող Թուրքիան չի կարող ունենալ բարեկամներ տարածաշրջանում: Իրանն էլ ունի գլոբալ նպատակներ ամբողջ մահմեդական աշխարհում, փոխանցում է ng.ru կայքը: Հոդվածում նշվում է, որ Թուրքիան այլևս վստահելի դաշնակից չի համարվում ոչ Արևմուտքում, ոչ արաբական աշխարհում, ոչ առավել ևս Իրանում: «Հաարեց» իսրայելական թերթի մեկնաբան Սիմոն Վալդմանը նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունը Միջերկրական ծովում կարելի է համարել աղետալի:Թուրքերի նպատակն է իրենց համար դիրքեր գրավելը Միջերկրական ծովում ու ազդանշան տալ բոլոր երկրներին, որ Թուրքիային չի կարելի առհամարել: