Մարտի 29-ի, ժամը 11։00 դրությամբ Հայաստանում առկա է կորոնավիրուսի վարակով հաստատված 424 դեպք։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հայտնում եմ, որ ապաքինվել է 30 քաղաքացի, փաստացի բուժում է ստանում 391 մարդ, թեստի բացասական արդյունք է գրանցվել 2054 դեպքում։ Ունենք մահվան 3 դեպք: VERELQ-ը հիշեցնում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գիշերը տեղեկացրեց, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահվան դեպք է գրանցվել՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։