23.11.2024
ԱԺ-ում քննարկել են Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները
prev Նախորդ նորություն

Ապացուցված է՝ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք. Մանուկյան

Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք։ Բանականության պակասի, թե հիմարության պատճառով՝ առանձին հարց է: Այս մասին Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց Հանուն հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։


Նա նշեց, որ այս հայտարարություններն ու պնդումները ապացուցված բաներ են, ինչպես նաև այն, որ պատերազմը կարելի էր կանխել։ "Եթե մեր բանակը պատրաստված լիներ, այդ ամուր դիրքերը մենք կկարողանայինք պահել նույնիսկ այն աննպաստ պայմաններում, եթե հիմար հրամաններ չլինեին, եթե կարգ ու կանոն լիներ, եթե աշխատանքները ճիշտ կազմակերպվեին: Այդ դեպքում այդքան կորուստներ չէինք ունենա»,-ասաց նա։


Մանուկյանը նշեց, որ ապացուցված է համարում նաև այն, որ հնարավոր էր պատերազմը կանգնեցնել ավելի շուտ ու ավելի քիչ կարուստներով, և հստակ առաջարկություններ եղել են։


Մանուկյանը նաև վստահություն հայտնեց, որ անգամ նման վատ վիճակում նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստը կարող էր լինել ավելի լավը, պարզապես ակնհայտ է, որ հայկական կողմը որևէ կերպ չի բանակցել այդ փաստաթուղթը լավացնելու համար.


"Հետևելով պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվությանը կարող եմ ասել, որ նոյեմբերի 8-9-ին ադրբեջանական կողմն էլ կարիք ուներ դադարի, քանի որ երկրի ներսում կար լուրջ դժգոհություն։ Այսինքն մենք կարող էինք առևտուր անել, բայց չարեցինք: Եվ այսօր էլ մեր պարտությունը շարունակվում է»,-ասաց Վազգեն Մանուկյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հանուն փրկության շարժումը մեկնարկել է մարզային այցելությունների շարք: