1.05.2025
Որոշ ընտանիքներ, որոնք ունեն անչափահաս երեխա, աջակցություն կստանան. ինչի՞ մասին է խոսքը
26.03.2020
Որոշ ընտանիքներ, որոնք ունեն անչափահաս երեխա, աջակցություն կստանան. ինչի՞ մասին է խոսքը

Կառավարության որոշմամբ աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան անչափահաս երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը. երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում.ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել.ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած.միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում: Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով: Աջակցությունը տրամադրվում է 100 հազար դրամիչափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար: