24.11.2024
Ռուսաստանի հետ դաշինքի համապարփակ ամրապնդման խելամիտ այլընտրանք չունենք. Սաֆարյան
prev Նախորդ նորություն

Միջանկյալ կե՞տ, թե՞ նոր փուլ. Մարկեդոնովը՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Հետտոնական աշխատանքային շաբաթվա առաջին օրը Մոսկվայում կայացել են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ բանակցությունները։ Ինչպես գնահատել այս գագաթնաժողովը։ Կարելի է նրա մասին խոսել որպես ղարաբաղյան կարգավորման գործընթացում ինչ-որ միջանկյալ կետ, թե դա սկզբունքորեն նոր փուլի սկիզբ է։


Այս մասին գրում է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրոատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը՝ Bunin & Co Տելեգրամ ալիքի համար։


«Նախ, Մոսկվայում կայացած հանդիպումը դարձավ Ալիեւի եւ Փաշինյանի բանակցությունների առաջին փուլը Ղարաբաղում «աշնանային պատերազմի» ավարտից հետո։ Չի երևում, որ երկու երկրների առաջնորդներն այս ընթացքում ինչ-որ բեկումնային փոխզիջումային լուծում գտնեն։ Փաշինյանը շեշտը դնում է չլուծված խնդիրների վրա (ռազմագերիների վերադարձ, Ղարաբաղի կարգավիճակ), մինչդեռ Ալիևը խոսում է հեռանկարների մասին։ Անզեն աչքով երևում է երկու առաջնորդների տարբեր հոգեբանական տրամադրվածությունը։


Ադրբեջանի նախագահը կարող է իրեն թույլ տալ անցյալ ժամանակով խոսել հակամարտության մասին, այն դեպքում, երբ Փաշինյանը մանեւրելու համար չափազանց փոքր տարածք ունի։ Հայաստանի ներսում նա ընկալվում է հասարակության զգալի մասի կողմից որպես սարսափելի պարտություն կրած, անբացատրելի զիջումների գնացած քաղաքական գործիչ։ Շատ առումներով նա դառնում է պարտված պատերազմի դեմքը։ Մոսկվայում կայացած հանդիպումը ֆիքսել է Բաքվի եւ Երեւանի տարբեր ակնկալիքները։ Ադրբեջանի դեպքում կա պատմություն փակելու ձգտում, իսկ հայերի պարագում, ընդհակառակը, անհաջողությունը ոչ այնքան աղետալի դարձնելու ձգտում։


Երկրորդ՝ Մոսկվայում կայացած հանդիպումն ամրապնդեց այնպիսի թրենդ, ինչպիսին է Ռուսաստանի՝ խաղաղ կարգավորման գործում առաջնային դիրքում հայտնվելը։ Հանդիպումն անցավ ոչ Մինսկի խմբի ձևաչափով։ Վերջինիս հեղինակությունը սաստիկ խարխլվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Այսօր երկու կովկասյան երկրների առաջնորդները, չնայած իրենց դիրքորոշումների տարբերությանը, հենց Ռուսաստանում են տեսնում առաջատար ուժ, որը կարող է կառուցողական դեր խաղալ դիմակայության լուծման գործում։


Բայց հետո սկսում են տարընթերցումներ. եվ ամենևին էլ փաստ չէ, որ մյուս խաղացողները չեն փորձի Մոսկվայի առաջատարի դիրքերը վիճարկել։ Բայց քանի դեռ Ռուսաստանի ղեկավարությունը չի ցանկանում նվազեցնել տեմպը եւ փորձում է առաջարկել իր կառուցողական օրակարգը՝ տարածաշրջանի ավերված ենթակառուցվածքի վերականգնման ծրագրերի իրականացումը։ Այսպիսով, կստեղծվի պաշտպանական հիմք, յուրատեսակ ապահովագրություն մարտական գործողությունների չվերսկսման համար։ Նոր ավերածությունների ռիսկը զսպելու է կողմերին ռազմական ակտիվությունից», - նշում է փորձագետը ։


Թերեւս նոր ստատուս քվոյի պայմաններում խաղաղ գործընթացի վերսկսումը կարելի է համարել Ղարաբաղի հարցով մոսկովյան գագաթնաժողովի գլխավոր արդյունքը, ամփոփում է Մարկեդոնովը: