19.04.2025
Սյունիքը մեր պետականության ողնաշարն է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ. ՔԿ-ն կպարզի զինծառայող Թաթոսյանի մահվան պատճառը

Զինծառայող Ռադիկ Թաթոսյանի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

2021 թվականի հունվարի 12-ին` ժամը 14։50-ին, «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ ԱՀ բժշկական կենտրոն է ընդունվել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: Նույն օրը՝ ժամը 18։25-ին, ԱՀ ԲԿ-ում գրանցվել է Ռ.Թաթոսյանի կենսաբանական մահը։

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ հիվանդության հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել։  


 

Հայաստանում կստեղծվեն հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար