25.11.2024
Մարտակերտում ականի պայթյունից բնակիչ է զոհվել
prev Նախորդ նորություն

Մակունցը հերքեց Փաշինյանին

Մոսկվայում ստորագրված հայտարարության տեքստը որեւէ առնչություն չունի եւ չի կարող ունենալ հումանիտար նպատակով առաջադրվող գերիների հետ վերադարձի խնդրի հետ: Այսինքն՝ մեկը մյուսի հետ չպետք է կապել, ինչի մասին նշվել է: Այդ մասին հայտարարել է ԱԺ կառավարող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ այդ կերպ փաստացի հակասելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:


«Հայտնի էր, որ Մոսկվայում քննարկումներ կարող են ընթանալ ինչպես գերիների վերադարձի, այնպես էլ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, ինչը տեղի է ունեցել», - ասաց նա՝ հավելելով, որ Մոսկվայում 4 ժամ տեւած բանակցություններից 3 ժամը նվիրված է եղել գերիների վերադարձին: «Ես չեմ կարծում, որ սա այն թեման է, որ որեւէ մեկը պետք է շահարկի, անկախ նրանից լրագրող է, թե մեկ այլ անձ: Նշվել է արդեն, որ դա առաջնային հարց է եւ բոլոր ջանքերը բոլոր հնարավոր հարթակներով պետք է գործադրվեն հումանիտար այս հարցը լուծելու համար, ինչը պետք է արվի»,- այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա:


Նա նաև նկատել է, որ վարչապետը Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում երկու անգամ նշեց գերիների վերադարձի առաջնահերթության մասին:


«Հայտարարության տեքստը, որ ստորագրվեց Մոսկվայում, որեւէ առնչություն չունի եւ չի կարող ունենալ հումանիտար նպատակով առաջադրվող առաջնահերթ խնդիրներին: Այսինքն մեկը մյուսի հետ չպետք է կապել, ինչի մասին նշվել է», - Լիլիթ Մակունց՝ փաստացի հերքելով Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցից առաջ գերիների հետ վերադարձի մասին կատարած ֆեյսբուքյան գրառումը:


«Հայաստանից դեպի Ռուսաստան եւ Ադրբեջանից դեպի Նախիջեւան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարեւոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաեւ անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների եւ արդյունավետության բարձրացումը», - գրել էր Նիկոլ Փաշինյանը: