18.04.2025
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները ստորագրել են 2021-2022թթ. համագործակցության ծրագիր
prev Նախորդ նորություն

Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ հարցազրույցում խոսել է արցախյան պատերազմի ու Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին։


«Արցախում պատերազմը շարունակվում է 30 տարի, սակայն շատ երկրներ նախընտրում են անտեսել այդ կոնֆլիկտը: Անհավանական է, որ նման բան տեղի է ունենում 21-րդ դարում: Ցավալի է, որ Ադրբեջանում կան հայ գերիներ, որոնց գողացել են իրենց ընտանիքներից։ Պատերազմի ընթացքում ես կոչով դիմեցի ամբողջ աշխարհին: Կարևոր էր, որ մեր ձայնը դառնար լսելի։ Շնորհակալ եմ Իտալիայի կառավարությանն աջակցության համար: Շնորհակալ նաև եմ բոլորին, ովքեր ճանաչել են Արցախի անկախությունը։


«Ռոմայի»՝ Հայաստանին ուղարկած հումանիտար օգնությունը հրաշալի նախաձեռնություն էր։ Ակումբը տեսավ մարդկանց վիշտը և որոշեց օգնել: Երբեք չեմ մոռանա «Ռոմայի» արածը»,- news.am-ի հաղորդմամբ ասել է Հենրիխ Մխիթարյանը:


 

Սյունիքը մեր պետականության ողնաշարն է. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար