3.05.2025
Ադրբեջանը Տավուշի սահմանամերձ համայքներին շուրջ 150 միլիոն դրամի վնաս է հասցրել
23.07.2020
Ադրբեջանը Տավուշի սահմանամերձ համայքներին շուրջ 150 միլիոն դրամի վնաս է հասցրել

Կառավարությունը գումար կհատկացնի Տավուշի մարզին՝ հաշվի առնելով հայ -ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ Տավուշի սահմանամերձ համայքներին շուրջ 150 միլիոն դրամի վնաս է հասցվել: Ըստ այդմ, առաջարկվում է հրատապության կարգով 25 միլիոն դրամ հատկացնել Տավուշի մարզպետարանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ այս փուլում նախնական արագ գումար են հատկացնում, որպեսզի աշխատանքները սկսեն: Նա, սակայն, կարևորեց, որ սահմանապահ գյուղերը ոչ միայն ուղղակի վերականգնվեն, այլև կառավարությունը պետք է ունենա այդ գյուղերի բնակավայրերի զարգացման կոնկրետ քաղաքականություն. «Սահմանապահ գյուղերում Հայաստանը ոչ թե ավարտվում է, այլ սահմանապահ գյուղերից Հայաստանի Հանրապետությունը սկսվում է», - ասաց Փաշինյանը: Նշվեց, որ վերականգնման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, 7 տան վերականգնման աշխատանք է ընթանում, ևս 10 տան մաքրման աշխատանաքներ են կատարվում: