29.03.2024
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Բաքվում այսպես կոչված «ռազմավարի պուրակի» բացմանը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սադիզմի լպիրշագույն դրսևորում. Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի Սյունյաց արշավանքի մասին

Հայաստանի առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին։


«Սադիզմի լպիրշագույն դրսևորում: Ինձ համար Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան: Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին, ցավոք, չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից»,- գրել է Տեր-Պետրոսյանը։



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 21-ին այցելել էր Սյունիքի մարզ։ Ագարակում և Մեղրիում Փաշինյանին բողոքի ակցիաներով էին դիմավորել։ Վարչապետը քայլերթեր էր իրականացրել քաղաքներում, որոնք ուղեկցվել էին մարդկանց խմբերի կողմից հայհոյախառն վանկարկումներով։

ԵՏՀ-ն Հայաստանին շաքարավազի անմաքս ներմուծման արտոնություն է տրամադրել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար