ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ ու ընտանիքի անդամներ : 1 դեպք էլ հայտնաբերվել է սահմանային հսկիչ անցագրային կետում: Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 203 մարդու մոտ, որից 148-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 55, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 521 փորձանմուշի հետազոտություն: