ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեկտեմբերի 6-ի հերթական նիստում կողմ է քվեարկել Հայաստանի խորհրդարանում Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ ստեղծելու առաջարկին: Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ Չեռնոգորիայի խորհրդարանում դեռեւս ամռանը նախաձեռնվել է Չեռնոգորիա-Հայաստան բարեկամական խմբի ձեւավորման գործընթաց: