15.08.2025
Երևանի կենտրոնում ոստիկանները տղամարդու դի են հայտնաբերել
06.12.2021
Երևանի կենտրոնում ոստիկանները տղամարդու դի են հայտնաբերել

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հյուսիսային պողոտայում գտնվող աղբարկղների մոտ հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահացածի ինքնությունը բացահայտելու համար։ Ոստիկաններն ահազանգել են շտապօգնություն. ժամանած բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը: ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ ահազանգը ստացել են առավոտյան ժամը 10։53-ի սահմաններում, դեպքի առթիվ մանրամասներ հայտնի չեն։ «Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պատրաստվում են նյութեր։ Հայտնի չէ տղամարդու ինքնությունը, այլ մանրամասներ ևս»,- նշեց Գաբրիելյանը։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տարածվել էր, որ մահացածի մոտ հայտնաբերվել է 73-ամյա Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր և ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել: