22.11.2024
Ի՞նչ խնդիր է լուծում Փաշինյանը՝ գիտակցելով, թե որքան խորացած են բաժանարար գծերը. փորձագետ
prev Նախորդ նորություն

Ապագա պետության հիմքը կլինի ամուր, եթե դավաճանները պատիժ ստանան անկախ դատարանից

Հայկական իրականության մեջ առաջին վրիժառու կազմակերպությունը թերևս 1877-1878 թվականներին հիմնված «Սև խաչ» գաղտնի կազմակերպությունն էր, որի առաջին նպատակը դավաճան հայերին և քրդերին պատժելն էր։ Կազմակերպությունը հիմնադրվել էր Փորթուգալյանի, Վանի ռուսական փոխհյուպատոս Կ. Կամսարականի և Մկրտիչ Խրիմյանի գործուն աջակցությամբ։ Անունը առաջացել է այն բանից, որ «Սև խաչի» տղերքը կազմել էին դավաճանների ցուցակը, և հերթական անվան վրա դնելով սև խաչ, պետք է պատժեին հերթական դավաճանին։ 


Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը:

"Նեմեսիս օպերացիայի հիմքում ևս ընկած էր ներքին դավաճաններին պատժելու գաղափարը, և իրականում Նեմեսիսի շնորհիվ նաեւ դավաճան հայեր պատժվեցին։ Սակայն, Նեմեսիս օպերացիայի փառաբանման ընթացքում մենք թույլ տվեցինք լուրջ ռազմավարական սխալ. «Օպերացիայի հիմքը դրեցինք Ցեղասպանության կազմակերպիչներին պատժելը, այնինչ պակաս կարևորություն չունի ներքին դավաճանին պատժելու սրբազան առաքելության փառաբանումը, որը պետք է իր հետքը թողներ սերունդների ենթագիտակցության վրա»:

Ներքին դավաճանի պատճառով հարյուրավոր նվիրյալ զավակների կորցրեցինք, ու ես վստահ եմ, մեր սրբազան արշավը պետք է սկսել ներքին դավաճաններին բացահայտելով և պատժելով։ Իհարկե, պատիժը պետք է լինի այն աստիճան խիստ, որպեսզի օրինակ մնա սերունդների համար...

Այս իմաստով, ինչքան դաժան լինի պատիժը, և պատժից եկող ազդեցությունը սերունդի վրա, այնքան ավելի մեծ կլինի կանխարգելիչ ազդեցությունը։ Ու այստեղ սոցիալական բաղադրիչի դերը քիչ է, այստեղ անպատժելիության գործոնն է, ուստի եթե հարկ լինի, պետք է պատիժը վրա հասնի անխուսափելի ու դաժան...
Թշնամին ինքը պետք է հասկանա, որ յուրայինի նկատմամբ անգթությունը ինչքա~ն ավելին կլինի հենց իր նկատմամբ:

Ապագա հայկական պետության հիմքերը կլինեն ամուր, եթե դավաճանները իրենց պատիժը ստանան անկախ այն բանից դատարանը կպատժի, թե ...",- գրել է քաղաքագետը: