Ի՞նչ խնդիր է լուծում Փաշինյանը՝ գիտակցելով, թե որքան խորացած են բաժանարար գծերը. փորձագետ
Փաշինյանն այսօր ԱԺ-ում ասել է. "Մենք Արցախի ամբողջ բնակչության հոսանքի, ջրի, գազի, նաև կապի ծառայությունների դիմաց վճարել ենք: Պետական հատվածի ամբողջ աշխատավարձը ևս վճարել է ՀՀ կառավարությունը": Եվ հետո զարմանում ենք, թե ինչու է խորանում Արցախի նկատմամբ բացասական վերաբերմունքն ու հանրության ներսում կոնֆլիկտայնությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Աննա Կարապետյանը:
"Այսքան ժամանակ չեմ հանդիպել, որ Հայաստանին դրամաշնորհ կամ պետական աջակցություն տրամադրած որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն հայտարարի, որ Հայաստանի պետական ապարատի աշխատողների աշխատավարձն իրենք են տալիս, կամ պետական որևէ ծախսը իրենք են կատարում: Իրենք ուղղակի ասում են, որ այսքան բյուջետային աջակցություն են տրամադրել, կամ այսքան ֆինանսավորում տվյալ ոլորտի համար:
Ի՞նչ խնդիր է այս հայտարարությամբ լուծում Փաշինյանը՝ շատ լավ գիտակցելով, թե որքան խորացած են այսօր բաժանարար գծերը",- գրել է Կարապետյանը: