24.11.2024
Պուտինն ու Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Բելառուսում Ձեզ ճանաչում են որպես քաղաքական ականավոր գործչի. Լուկաշենկոն՝ Փաշինյանին

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:


Ուղերձում ասված է.


«Հարգելի Նիկոլ Վովայի,


Սրտանց շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ։


Բելառուսում Ձեզ ճանաչում են որպես քաղաքական ականավոր գործչի, ում բոլոր ջանքերը, հմտություններն ու փորձն ուղղված են Հայաստանի զարգացմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։


Համոզված եմ, որ Երևանի և Մինսկի միջև կառուցողական և փոխշահավետ երկխոսության շարունակությունը համապատասխանում է երկու երկրների ազգային շահերին և կշարունակի նպաստել մեր ժողովուրդների միջև բարեկամության և վստահության ամուր ավանդույթների վրա հիմնված հայ-բելառուսական բազմաշերտ գործընկերության հետագա խորացմանը։


Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ երջանկություն, երկար տարիների առողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»: