8.06.2025
Երեխաները մեր կյանքը քաղցրացնող, ապրելու ու արարելու ուժ տվող անսպառ աղբյուրն են. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին հարաբերությունների պետնախարար Ադել Բին Ահմեդ Ալ-Ջուբեյրի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման և ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությունը։

Նախարար Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է, որ Հայաստանն աջակցում է «World Expo 2030»-ը Ռիադում անցկացնելու Սաուդյան Արաբիայի հայտին:


 


 

Ադրբեջանական ստորաբաժանումները առաջ չեն եկել Սյունիքի Ներքին Հանդի լեռնային տեղանքում. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին