Արմեն Սարգսյանը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները և դիմել է ՍԴ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները (այսուհետ՝ Օրենքներ) Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. փետրվարի 4-ին: 23:23
«Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարությունն անլուրջ որակած գեներալն ազատվեց պաշտոնից Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիրան Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: 23:20
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից: 21:01
ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ Փետրվարի 23-ին և 24-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: 20:20
Ծիծեռնակաբերդում կտեղադրվի 105 ռոյալ. դրանք կնվիրաբերվեն ՀՀ և Արցախի երաժշտական դպրոցներին Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ» նախագիծը: 19:31
«Իմ քայլ»-ի պատգամավորների կողմից լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստով կհարուցվի քրգործ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթեւոսյանի, այսօր՝ փետրվարի 24-ին, բավարարել է փաստաբանների կողմից ներկայացված բողոքը՝ 5-րդ ալիք հեռուստաընկերության լրագրող Կարինե Մանգասարյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ փաստաբանների կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ քննիչի որոշման դեմ՝ վերացնելով այն: 18:18
Արմեն Սարգսյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են հայ ռազմագերիների վերադարձի հարցը Եվ անհետ կորած անձանց հայտնաբերման հարցերի լուծումը: 17:57
Քիչ-քիչ վերադառնում ենք կյանք. երգիչ Արմենին պատերազմի օրերին կամավոր է եղել Այս պահին երգիչը միաժամանակ աշխատում է մի քանի երգի վրա 17:47
Մհեր Գրիգորյանն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին: 17:16
Զինծառայողի հարազատից խարդախությամբ գումար են հափշտակել. ԱԱԾ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է զինծառայողի հարազատներից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու հերթական դեպքի բացահայտման մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը. 16:40
Պուտինը նշել է ամենամեծ սպառնալիքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ահաբեկչությունն անվանել է ամենավտանգավոր սպառնալիք և նշել, որ դրա դեմ պայքարը գնում է նաև հեռավոր մատույցներում՝ Սիրիայում։ 16:05
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետին Հայաստանի և Վրաստանի միջև առկա ամուր բարեկամությունը հիմնված է մեր ժողովուրդների միջև հարյուրամյակների պատմություն ունեցող փոխադարձ շփումների, խոր հարգանքի և վստահության վրա: 16:01
ՌԴ-ն Արցախին մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է առաքել Ռուսաստանի ԱԻՆ-ը կազմակերպել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակչությանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի առաքումը: 15:31
Փաշինյանը պետք է պատասխան տա «Իսկանդեր»-ի մասին իր արտահայտությունների համար. Օհանյան Փաշինյանը շատ հեռու է, «Իսկանդեր»–ի վիճակի մասին խոսելուց, դրա մասին պետք է ՊՆ մասնագետները խոսեն: 15:17
ՊԵԿ-ը հստակ պատկերացում չունի ապաշրջափակման հնարավոր ազդեցության մասին Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն հստակ պատկերացում չունի երկրի տնտեսության վրա տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավոր ազդեցության մասին։ 14:54
Վրաստանը պարզեցնում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի կանոնները Հայաստանի քաղաքացիները մարտի 1-ից կարող են Վրաստան այցելել ՊՇՌ-թեսթի բացասական արդյունքի առկայության դեպքում, որը պետք է անցկացվի վերջին 72 ժամվա ընթացքում: 14:49
Արցախի ԱԺ-ում լեզվի օրենքի վերաբերյալ լսումներ կանցկացվեն Արցախի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 2-ին նիստերի դահլիճում կազմակերպում է «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ 14:45
Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 14:35
Արցախում վերջին պատերազմից հետո հաշմանդամության կարգ է տրվել շուրջ 600 անձի Վնասվածք ստացած շուրջ 150 անձ պրոթեզավորման կարիք ունի: 14:29
«Սասնա ծռեր» խմբավորման անդամները մեղավոր ճանաչվեցին և դատապարտվեցին ազատազրկման Փետրվարի 24-ին դատարանի վճռով 2016 թվականին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված ծայրահեղական խմբավորման անդամները մեղավոր ճանաչվեցին նրանց մեղսագրված բոլոր արարքներում: Դատարանը նրանց նկատմամբ նշանակեց պատիժ՝ ազատազրկման տեսքով։ 13:30
Ռուս փորձագետը թերահավատորեն է վերաբերվում "Իսկանդերի" մասին Փաշինյանի խոսքերին Ռուս ռազմական փորձագետ Յուրի Լյամինը թերահավատորեն է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Իսկանդեր» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգի կիրառված հրթիռները չեն պայթել ղարաբաղյան պատերազմի ժամանակ կամ պայթել են միայն 10 տոկոսով»: 13:23
Զորամասում միջադեպ է եղել. ՊՆ-ն՝ սկանդալային տեսանյութի մասին Համացանցում տեսանյութ է տարածվել, որում լսվում են զինծառայողների գոռոցներ և այն մեկնաբանվել է հետևյալ կերպ. «Զինվորներին ստիպողաբար նստեցրել են ավտոբուսները և տարել Արցախ»: VERELQ-ը դիմել էր Պաշտպանության նախարարության մամուլի ծառայություն՝ տեսանյութի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար: 13:19
Դեսպանատունը Իսրայելում՝ քաղաքական ևս մեկ անհետևողականություն. Սարգսյան Այսինքն՝ մենք մեզ որոշեցինք, նշանակեցինք, վնասից բացի օգուտ չունեցանք, մեր իսկ դեսպանի գործին էլ ինքներս խանգարեցինք 12:37
Վազգեն Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում կհանդիպի քաղաքացիների հետ Վազգեն Մանուկյանը փետրվարի 24-ին, ժամը 17:00-19:00-ին կայցելի Ազատության հրապարակ հանդիպելու քաղաքացիների հետ: 12:30
Դատախազություն. քաղաքացիների դիմում-բողոքների արդյունքում 159 քրեական գործ է հարուցվել Դատախազությունը 2020 թ․ քաղաքացիներից ստացել է 10 435 դիմում-բողոք՝ 1427-ով պակաս 2019թ.-ի համեմատ: 1011 դիմում-բողոքի ընթացք է տրվել, արդյունքում հարուցվել է 159 քրեական գործ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ 12:12
Գնալու եմ մինչև վերջ. որդին զոհվել է աչքի առաջ, ճակատագրական հրաման տվածն ազատ արձակվել Որդեկորույս հայրը արդարություն է փնտրում: 12:10
Արցախում մեկ օրում կորոնավիրուսի 1 դեպք է գրանցվել Փետրվարի 23-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ 11:57
Ի վերջո հասկանալո՞ւ եք պարիտետային փաստահավաք հանձնաժողովի կարևորությունը. Մարուքյան Դեռ որքա՞ն ժամանակ ենք փնտրելու ճշմարտությունը: 11:44
Կորոնավիրուս. Հայաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 273 նոր դեպք և 6 մահ Հայաստանում փետրվարի 23-ին կատարվել է 2 993 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի ավելի քան 9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ 11:31
«Плохому танцору, всегда яйца мешают». Ղարամյանն արձագանքել է Փաշինյանին Հնչեցված հարցին ստացվել է պատասխան Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ հրթիռահրետանային զորքերի հրամանատարության կողմից՝ «Плохому танцору, всегда яйца мешают» 11:30
Հայ-եզդիական Առաջին միացյալ կամավորական ջոկատը մեկնում է փոխարինելու. Հաջոյան Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին սահմանին փոխարինելու է գալու հայ-եզդիական Առաջին աիացյալ կամավորական ջոկատը: 11:04
Ամուլսարի հանքը շահագործելու հավանականությունը մեծ է. Փաշինյան Ամուլսարի հանքը շահագործելու հավանականությունը մեծ է: Այդ մասին 1in.am-ին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 10:31
Գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել. Փաշինյանը՝ Սարգսյանին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել: 09:33
Մամուլ. Ինչու է Հայկ Մարությանը փորձում մտերմանալ ընդդիմադիրների հետ Երեւանի քաղաքապետն այս ժամանակահատվածում բարիդրացիական հարաբերություններ է փորձում կառուցել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների հետ: 09:22