23.11.2024
Զինծառայողի հարազատից խարդախությամբ գումար են հափշտակել. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:


Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը՝ նշելով սոցիալ-տնտեսական բացասական հետևանքների վերացմանն ուղղված Կառավարության ջանքերը:


Զրուցակիցները հանդիպման ընթացքում երկուստեք կարևորել են ՎԶԵԲ-ի կողմից մասնավոր հատվածին աջակցությունը և Հայաստանում ֆինանսական տարբեր գործիքների ակտիվացումը, որոնք ուղղված են մի շարք ոլորտների զարգացմանը, այդ թվում՝ ՓՄՁ ոլորտ, այլընտրանքային էներգետիկա և այլն:


Մտքեր են փոխանակվել կապիտալ շուկայի զարգացման անհրաժեշտության և դրա համար առկա նախադրյալների շուրջ:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները: