23.11.2024
Արցախի ԱԺ-ում լեզվի օրենքի վերաբերյալ լսումներ կանցկացվեն
prev Նախորդ նորություն

Վրաստանը պարզեցնում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի կանոնները

Հայաստանի քաղաքացիները մարտի 1-ից կարող են Վրաստան այցելել ՊՇՌ-թեսթի բացասական արդյունքի առկայության դեպքում, որը պետք է անցկացվի վերջին 72 ժամվա ընթացքում:


Վրաստանում գտնվելու երրորդ օրը նրանք ստիպված կլինեն կրկնակի թեստավորում անցնել իրենց հաշվին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ խոսքը օդային ճանապարհով Վրաստանի սահմանը հատելու մասին է։


Ցամաքային սահմաններն օտարերկրացիների համար շարունակում են փակ մնալ։