20.04.2025
ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
prev Նախորդ նորություն

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:


Նախագահ Սարգսյանը կարևորել է Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների և կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումն ու խորացումը:


«Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում հայ և վրացի ժողովուրդների փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամությունը կնպաստի բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության զարգացմանը»,- ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Աջակցություն է ցուցաբերվել Լաչինի հիդրոէլեկտրակայանի աշխատանքների վերսկսմանը. ՌԴ ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար