23.11.2024
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին
prev Նախորդ նորություն

Աջակցություն է ցուցաբերվել Լաչինի հիդրոէլեկտրակայանի աշխատանքների վերսկսմանը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:


Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Լաչինի հիդրոէլեկտրակայանի մեքենայական դահլիճը հայտնվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, իսկ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում գտնվող հիդրոէլեկտրակայանի պատվարը:


Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության աջակցությամբ վերսկսվել է ՀԷԿ-ի աշխատանքը, ներկայումս ռուս խաղաղապահներն ապահովում են էներգետիկների անվտանգությունն ու անարգել մուտքը էլեկտրակայանի հանգույցների եւ համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար: Դա թույլ է տալիս էլեկտրաէներգիա մատակարարել մոտակա բնակավայրեր, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաք։


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: