Կայացել է Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ոչ պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում, որտեղ արդեն հանդիպել է իր վրացի գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ: 22:48
Արցախն ընդունել է զինծառայողների կյանքին պատճառված վնասների հատուցմանն առնչվող նախագիծը Արցախի Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է գումարել: Օրակարգում եղել է 3 հարց, այդ թվում՝ «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 18:21
Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախը. Ադամ Շիֆ Կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքով՝ ԱՄՆ Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Այդ մասին Շիֆն ասել է Asbarez-ի հետ հարցազրույցում: 16:48
ՀՔԾ պետի եղբայրը լինելն չի խոչընդոտի ԲԴԽ-ում աշխատելիս. Դավիթ Խաչատուրյան ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը վստահեցրել է, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը լինելն իրեն չի խոչընդոտի ԲԴԽ-ում աշխատելիս: 15:44
Բեգլարյանը Կարմիր խաչի ԼՂ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 15:28
Պատերազմին մասնակցած քաղաքացիները պահանջում են փոխատուցում. ակցիա ՊՆ-ի դիմաց Պաշտպանության նախարարության դիմաց Ղարաբաղյան երկրորդ պատերազմին մասնակցած քաղաքացիները պահանջում են, որ իրենց հասանելիք գումարը փոխանցվի։ Նրանք պնդում են, որ իրենց հասանելիք գումարը չեն ստացել: 15:17
Զորավարժությունները չեն վկայում, որ Անկարան ու Բաքուն խաղաղ մտադրություններ ունեն. ԱԳՆ Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար: 14:38
Հայտնաբերվել է Բակո Սահակյանի նախկին թիկնապահի դին. նրա աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ Հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը Ստեփանակերտում հայտնաբերվել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության ծառայության նախկին աշխատակից Արթուր Ապրեսյանի դին: 13:46
Իշխանությունները դատական համակարգի զտման գործնական քայլեր չեն կատարել. Ջհանգիրյան Տարածված է այն միտումը, որ եթե դատարանները անկախ են օրենսդիր ու գործադիր իշխանություններից, ուրեմն նրանք անկախ են: Իրականում այդ անկախության կամ կախվածության գործոնները շատ ավելի շատ են: Այդ մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց Բարձրագույն դատական խորհրդի անդամի «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը: 13:39
ԼՂ կարգավիճակի հարցի լուծումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար. Թրեյսի Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին «Ժողովրդավարությունն անգին է» խորագրով հոդված է հրապարակել, որում նշել է, որ Միացյալ Նահանգները վերահաստատում է Հայաստանի ժողովրդի, կառավարության, քաղաքացիական հասարակության, մամուլի և մասնավոր հատվածի հետ գործակցելու իր հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդի ձգտումներին: Հոդվածում դեսպանն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ ընդգծելով, որ ԼՂ կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության ամրապնդման համար: 13:03
ՄԻՊ-ը սահմանների որոշման գործընթացի հարցերով դիմել է եվրոպական կառույցների ղեկավարներին Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվելու հարցրերով այսօր դիմել եմ ԵԱՀԿ-ի գործող նախագահին, ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի գլխավոր քարտուղարներին, ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽԽՎ-ի եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահներին, ՄԻԵԴ նախագահին, ԵԽԽՎ Ադրբեջանի ու Հայաստանի հարցրերով համազեկուցողներին, ինչպես նաեւ մի շարք այլ գործընկերների, այդ թվում՝ օմբուդսմանների ու նրանց միավորումների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը: 12:52
Ադրբեջանցիներին ստիպում են նվիրատվություններ անել հետպատերազմյան վերականգնման համար Ադրբեջանի իշխանությունները ստիպում են իրենց քաղաքացիներին նվիրատվություններ անել հետպատերազմյան վերականգնման համար, գրում է Eurasianet.org. 12:24
Հանքեր, սեփականատերեր, խնդիրներ. ՏՄՊՊՀ-ն՝ հանքարդյունաբերության ոլորտի մասին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: 11:53
Վարդան Տողանյանը Սերգեյ Լավրովի հետ մասնակցել Է ԱՊՀ երկրների դեսպանների հետ հանդիպմանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը մասնակցել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՊՀ մասնակից պետությունների դեսպանների հետ հանդիպմանը, հաղորդում է դեսպանության մամլո ծառայությունը: 11:43
Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իրան Հունվարի 22-26-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը և ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանը գործուղվելու են Թեհրան: 11:40
Լույս է տեսել «Հայաստանը ԵԱՏՄ-ում: Ինտեգրման տնտեսական արդյունավետությունը» գրքույկը Գիրքը հասցեագրված է քաղաքական և հասարակական գործիչներին, գիտնականներին և փորձագետներին, լրագրողներին, ասպիրանտներին և ուսանողներին, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակին, ով հետաքրքրված է եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացով: 11:25
Աղոթեցեք Սրբազան Հոր համար. ինչո՞ւ է Պարգև Սրբազանն ազատվել Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Վահրամ քահանա Մելիքյանը պարզաբանում է: 11:17
Արցախում նոր նախարարություն կստեղծվի Արցախում նախատեսում են արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: 11:01
ԵԽ-ն դատապարտեց Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները . ԱԳՆ Այլև ընդգծեց, որ այդ հանցագործությունները պետք է անպատիժ չմնան: 10:46
ԼՂՀ մշտական բնակության վայր է վերադարձել 50 հազար 390 փախստական Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնցով երթեւեկությունն անվտանգ է։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են փախստականների վերադարձը իրենց տները։ Այս մասին հունվարի 22-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ 10:09