25.11.2024
Զորավարժությունները չեն վկայում, որ Անկարան ու Բաքուն խաղաղ մտադրություններ ունեն. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Որոշումը քաղաքական է. ԼՀԿ-ն չի մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քաղաքական որոշում է կայացրել և չի մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը:


ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի խոսքով՝ դատաիրավական բարեփոխումներում ընդդիմության դերն անտեսվել է, այսօր էլ առանց ընդդիմության հետ քննարկումների նորից թեկնածուներ են առաջադրել: Հետևապես իրենք չեն կարող հանդուրժել այդ վարքագիծը:


Նա նաև պարզաբանեց, որ մասնագիտական տեսանկյունից թեկնածուների հետ խնդիր չկան՝ երկուսն էլ պրոֆեսիոնալ են:


VERELQ-ը հիշեցնում է, որ ԲԴԽ անդամների պաշտոններում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները: