25.11.2024
Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը․ դատախազները չեն հեռացվի
prev Նախորդ նորություն

Զորավարժությունները չեն վկայում, որ Անկարան ու Բաքուն խաղաղ մտադրություններ ունեն. ԱԳՆ

Չէի ուզենա մեկնաբանել թուրք-ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք որևէ ձևով չեն ամրապնդվում գործողություններով: Ավելին, դրանք հակասում են միմյանց: Այս մասին PanARMENIAN.Net լրատվականի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:


Լրատվականը, մասնավորապես, հիշեցրել էր, որ օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր, թե, եթե խաղաղությունը երկարատև լինի, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Եվ հետաքրքրվել՝ արդյոք հայկական կողմը պատրաստ է «հարաբերությունները կարգավորելու» և ինչ պետք է հասկանալ այդ հայտարարության ներքո, այս մասով որևէ նախաձեռնություն նկատվել է, մասնավորապես՝ թուրքական կողմից։


"ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ: Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար",- նշել է ԱԳՆ խոսնակը