6.09.2025
Հայտնաբերվել է ևս 4 աճյուն, որոնցից 3-ը քաղաքացիական անձանց. Արցախի ԱԻՊԾ
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով:


Հայաստանի նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.


«Համոզված եմ, որ առաջիկա տարիներին անելու եք հնարավորը՝ հետագա առաջընթաց և տպավորիչ ձեռքբերումներ ապահովելու Ձեր երկրի համար:


Ակնկալում եմ, որ մեր համագործակցությունը հնարավորություն կընձեռի առաջ մղել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները և կնպաստի տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանն ու կայունությանը:


Ձեզ և Ձեր վարչակազմին մաղթում եմ ամենայն հաջողություն»:


Նախագահ Սարգսյանն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ շնորհավորել է նաև Քամալա Հարիսին և հետագա հաջողություններ մաղթել:


 


 

Սրանք ուր, երկրի սպառնալիքներն ու անվտանգության լուծումներն՝ ուր. Տիգրան Աբրահամյան
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը