Աղոթեցեք Սրբազան Հոր համար. ինչո՞ւ է Պարգև Սրբազանն ազատվել Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից

Այս մի քանի ժամում ամենաաներևակայելի ենթադրությունները լսելով՝ հարկ եմ համարում լրացուցիչ պարզաբանել, որ Սրբազանի՝ Արցախի թեմակալ առաջնորդի հանգամանքից այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:


"Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իր նոր հանգամանքում, վստահ եմ, դեռ շատ օգտակար ծառայություններ պիտի մատուցի մեր Սուրբ Եկեղեցուն և ժողովրդին։ 

Աղոթեցեք Սրբազան Հոր համար",- գրել է նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվել հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...