Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն․ գյուղնախարար
Հուլիսի 2-ինՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը` գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներկա վիճակը, համատեղ ծրագրերն ու հետագա փոխգործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
18:09