26.11.2024
Նախիջևանի սահմանին թեժ է եղել. Հայկական կրակից ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքը. ՊՆ
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բրյուսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-12-ը կմեկնի Բրյուսել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:


Նրա խոսքով, հանդիպման շրջանակներում Փաշինյանը կհանդիպի Եվրոպական միության ղեկավարության հետ:


Հուլիսին արտասահմանյան մի շարք այցեր ունի նաև արտգործնախարարը:


Ավելի վաղ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին Ազատության հետ զրույցում հայտնել էր, որ երբ վարչապետն այցելի Բրյուսել, Եվրամիության ղեկավարները նրան շատ ջերմ կընդունեն:


Նրա խոսքով, մի քանի առիթներով Եվրամիությունը մեծ աջակցություն է հայտնել նոր կառավարության մտադրությունների հանդեպ, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության ամրապնդման, տնտեսության մեջ հավասար պայմանների ստեղծման, մարդու իրավունքների ամրապնդման և ազատ ու արդար ընտրությունների նախապատրաստման վերաբերյալ։


"Մենք պատրաստ ենք աջակցել այն տեսքով, ինչ Հայաստանի կառավարությունը պատշաճ կհամարի", - ասել է նա։