22.04.2025
Թաքցրել է 6.8 մլն դոլար. Սերժ Սարգսյանի գերդաստանի շուրջ ՊԵԿ-ի օղակը սեղմվում է
prev Նախորդ նորություն

Նախիջևանի սահմանին թեժ է եղել. Հայկական կրակից ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքը. ՊՆ

Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:


Այս մասին նախօրեին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։


«Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. ծնված Վահագն Սամվելի Բաղդասարյանը»,– նշել է Արծրուն Հովհաննիսյանը։ 


 


 

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բրյուսել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան