28.11.2024
Նախիջեւանի հետ սահմանին ՀԱՊԿ-ի ուժերի տեղակայման անհրաժեշտություն չկա․ Բալայան
prev Նախորդ նորություն

Մի մասը ձեռք ենք բերել․ գլխավոր շտաբի պետը՝ ՍՈւ-30ՍՄ կործանիչների ձեռք բերման մասին

Հայաստանն աշխատում է ռազմավարական գործընկերների հետ բոլոր տեսակի սպառազինության ձեռքբերման մասով:


Այս մասին հայտարարել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ չհստակեցնելով սակայն, թե երբ է և ինչ քանակությամբ է Հայաստանը պատրաստվում ձեռք բերել բազմաֆունկցիոնալ ՍՈւ-30ՍՄ ռուսական կործանիչները:


Վերջերս, ռուսական մերձկրեմլյան լրատվամիջոցենրը հայտնեցին, որ Հայաստանն ու Ռուսաստանը վերսկսել են բանակցությունները բազմաֆունկցիոնալ ՍՈւ-30ՍՄ ռուսական կործանիչների ձեռք բերման վերաբերյալ։ ՊՆ-ից այս տեղեկատվությունը ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին՝ միայն նշելով, որ Հայաստանը զարգացնում է սպառազինության ավիացիոն բաղադրիչը։


«Մեր ռազմավարական գործընկերների հետ աշխատում ենք բոլոր տեսակի սպառազինության մասով: Երբ ունենանք, կներկայացնենք, կտեսնեք», - ասաց Դավթյանը՝ պատասխանելով լրագրողների հացին:


Վերջում նա հավելեց, որ սպառազինության ձեռքբերման գործընթացը շարունակվում է: «Մի մասը ձեռք ենք բերել, մի մասը ընթացքի մեջ է: Դա շարունակական գործընթաց է», - ասաց Ա.Դավթյանը: