28.11.2024
Թուրքիայի 19 նահանգներում գործողություններ են մեկնարկել ընդդեմ Գյուլենի կողմնակիցների
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԱՄՆ-ի քաղաքականությունը նպաստում է Թուրքիայի ու ՌԴ-ի մերձեցմանը

ԱՄՆ-ն պետք է վերանայի իր քաղաքականությունը Սիրիայում ու դադարի աջակցել PYD-ին` հաշվի նստելով տարածաշրջանում Անկարայի շահերի հետ: Հակառակ պարագայում Թուրքիան խորացնելու է կապերը Մոսկվայի հետ: Այդ մասին հայտարարել է թուրք փորձագետ Սալիհ Յըլմազը:


Նրա խոսքով, եթե Վաշինգտոնը հրաժարվի համագործակցել Անկարայի հետ` Թուրքիան ՌԴ-ի հետ հարաբերությունները մարտավարականից կդարձնի ռազմավարական:


Ըստ նրա, ԱՄՆ-ի ճնշումները ռուսական С-400-ը Թուրքիային վաճառելու հետ կապված արդյունք չեն տա:
Նա հավելել է, որ ինչքան շատ ԱՄՆ-ն ճնշի Թուրքիային, այդքան ավելի շատ Անկարան կհեռանա Վաշինգտոնից: