27.11.2024
Թուրքիան ռազմական արտադրության առումով ինքնաբավ է 60%-ով
prev Նախորդ նորություն

Իրանում ջրի պակասի դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են եղել

Իրանում ջրի պակասի պատճառով սկսված բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների Հորեմշեհր քաղաքում՝ երկրի հարավ-արևմուտքում:

Ցուցարարները քարեր ու շինարարական աղբ են նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան արցունքաբեր գազ է կիրառվել: Վնաս է հասցվել մի քանի կառույցների, այդ թվում՝ Սուրբ պաշտպանության թանգարանին, որը նվիրված է Իրաքի հետ 8-ամյա պատերազմին, և կամուրջներից մեկը:


Մինչդեռ Twitter-ում տարածված տեսանյութերում լսվում են կրակոցներ և տեսանելի է, թե ինչպես են մարդկանց խմբերը փորձում հեռանալ պատահարի վայրից: Ինչպես հայտնում է AP գործակալությունը, հավանաբար, իրավապահ մարմինները կրակ են բացել ցուցարարների վրա: CNN-ն իր հերթին հայտնում է առնվազն 1 մարդու մահվան մասին՝ սոցցանցերում հրապարակումների վրա հղումով: Պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն հաստատում այդ տեղեկությունները, իսկ կադրերի հավաստիությունը հնարավոր չէ պարզել:

Մինչդեռ Խուզեստանի նահանգապետ Գոլյամ Ռեզա Շարիաթին ներողություն է խնդրել կատարվածի համար. «Մենք ներողություն ենք խնդրում...Մենք լուծում ենք խնդիրը և աշխատում ենք, փարատելու համար քաղաքացիների արդարացված մտավախությունները»: