5.05.2025
Նախիջեւանում գործողություններով Բաքուն արհամարհում է համանախագահներին. Բալայան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի հետ զորավարժությունների է մասնակցում

Թուրքական Կոնիա քաղաքում հուլիսի 1-ին մեկնարկել են քառակողմ զորավարժություններ, որոնց մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի և Կիպրոսի թուրքական հատվածի զինված ուժերը:


Ուշագրավ է, որ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» որպես անկախ պետական միավոր ճանաչող միակ երկիրը Թուրքիան է:


«Անատոլիայի փյունիկ» կոչվող զորավարժությունները կշարունակվեն մինչև հուլիսի 6-ը: Դրանց ընթացքում մասնակիցները կենտրոնանալու են մարտական պայմաններում վիրավոր զինծառայողների փրկության խնդրի լուծման վրա:

Թուրքիայի 19 նահանգներում գործողություններ են մեկնարկել ընդդեմ Գյուլենի կողմնակիցների
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան