Կաշառք վերցնող որեւէ պաշտոնյա գիշերը չպետք է հանգիստ քնի. Փաշինյանը՝ ԱԱԾ-ի տնօրինությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, ներկայացնելով Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին, ձեւակերպել է այն խնդիրները, որոնք առաջիկայում պետք է դառնան ԱԱԾ գործունեության առաջնահերթությունները: 22:32
Ձեւավորվում է Փաշինյանի կառավարությունը. նշանակվել են փոխվարչապետեր ու նախարարներ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ ըստ որոնց՝ Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ, իսկ Տիգրան Ավինյանը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: 19:16
Մենք չենք ցանկանում խնդիրներ ունենալ. Թուրքիայի վարչապետը պատասխանել է Փաշինյանին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարությանը, այս մասին տեղեկանում ենք «The New York Times»-ից: 17:36
Հայկական լոլիկի ու վարունգի նկատմամբ սահմանափակում չկա. խոսքը մի խմբաքանակի մասին է. ՍԱՊԾ Ծառայությունն արդեն իսկ անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել արտահանվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ հսկողությունն առավել խստացնելու եւ դեպքի մանրամասները ուսումնասիրելու ուղղությամբ: 16:25
Թրամփի նպատակն Իրանում վարչակազմի փոփոխությունն է․The Washington Times Չնայած համաձայնագիրը ստորագրած մյուս կողմերը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը և Ռուսաստանը, շարունակում են այն պաշտպանել, ԱՄՆ-ի և Իրանի միջև ընտրության հեռանկարը և Իրանի հետ բիզնես վարել փորձող արտասահմանյան ընկերությունների դեմ «երկրորդական պատժամիջոցներից» վախը քիչ հավանական են դարձնում համաձայնագիրը պահպանելու հնարավորությունը: 16:02
Բոլորն էլ պատասխան են տալու. Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի ու Լեւոն Երանոսյանի մասին Հայաստանի նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել է այդ պաշտոնը ստանձնելու վարչապետի առաջարկն ընռուների պատճառների եւ խոսել առաջիկա պլանների մասին՝ նշելով, որ սկսելու է հանցավորության, կոռուպցիայի դեմ պայքարից։ 15:59
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական չի տա Նախօրեին ակտիվիստները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով: 15:53
Նոր կառավարության կազմում ներգրավված կլինի նաև «Ծառուկյան» դաշինքը. Փաշինյան Գագիկ Ծառուկյանի թմին կհանձնվեն ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ էներգետիկ եւ բնական ենթակառուցվածքների, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ՀՀ բնապահպանության նախարարությունները: 14:56
Քաղաքագետ. Ռուսական ռազմակայանը` ՀՀ անվտանգության «ռազմական անձրևանոց» Ռուսական ռազմակայանը ՀՀ–ի համար «ռազմական անձրևանոց» է` անվտանգության երաշխավոր, իսկ Մոսկվան չի ցանկանա կորցնել տարածաշրջանում միակ ռազմակայանը։ 14:20
Լևոն Երանոսյանը կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից Լևոն Երանոսյանի հարցը վարչապետի տիրույթում է: 14:08
Գերմանիան շարունակելու է աջակցել Հայաստանին. Մերկելը շնորհավորել է Փաշինյանին Ջանքեր է գործադրելու՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացման ուղղությամբ: 13:57
Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը պետք է զարգանա աշխարհաքաղաքական գործոններից զատ Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հեռախոսազրույց են ունեցել: Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան և ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնել էլ ավելի զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները: 13:46
Հրանուշ Հակոբյանը հեռանում է. Սփյուռքի նախարարությունը կլուծարվի՞ Նախկին նախարարը նոր թիմին հաջողություն է մաղթում՞ 13:32
ՀՀ մյուս նախագահները պետությունից առանձնատուն այլևս չեն ստանա. վերջինը Սերժ Սարգսյանն էր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարեց մեկ ամսվա մեջ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված կարգով երաշխիքներն ի կատար ածել, այսինքն՝ սեփականություն տրամադրել: 13:24
Փորձագետ. Փաշինյանը չի կարող կտրուկ վիճել Մոսկվայի հետ Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին նա նշել է, որ Փաշինյանը գործելու է այն նեղ շրջանակներում, որտեղ գործում էր Սերժ Սարգսյանը։ 11:46
Իրանի վերաբերյալ Թրամփի որոշումը լուրջ սխալ է. Ջիմի Քարթեր Սա ամենավատ սխալն է, որը Թրամփը երբեւէ կատարել է: 11:35
Ռուսաստանցիների մոտ 80%-ը կարծում է՝ ՀՀ դեպքերի կրկնությունը ՌԴ-ում անհնար է Ռուսաստանցիների 78%-ը (հետաքրքրվողներից) կարծում է, որ ՀՀ իրադարձությունների կրկնությունը ՌԴ-ում անհնար է, իսկ 15 տոկոսը դա հնարավոր է համարում՝ այս խմբին են հարում հիմնականում երիտասարդները, 18-24 տարեկանները: 11:34
Ալիև. երկրի ամբողջականությունը չի կարող բանակցությունների թեմա լինել Մեր սկզբունքային դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մնում է անփոփոխ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ամբողջությամբ և անվերապահորեն ապահովվի: : 11:23
Միջուկային գործարքի մասնակիցները պետք է «փոխհատուցեն» համաձայնագրից ԱՄՆ դուրս գալը. Ռոհանի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանագրի մնացած կողմերը պետք է կարճ ժամկետում «փոխհատուցեն» համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը: 11:12
Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Կողմերը քննարկել են Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելու մասին Միացյալ Նահանգների կայացրած որոշումը՝ շեշտելով, որ դա սխալ քայլ է եղել: 10:29
Մամուլ. Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը պայմանավորվել են Փաշինյանն ու Ծառուկյանը նաեւ քննարկել են Երեւանի վարչական շրջանների ղեկավարների պաշտոնները բաժանելու հարցը, իսկ սա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի պաշտոնանկությունը սարերի հետեւում չէ: 09:25
Արմատախիլ անել կոռուպցիան. Ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանը Օսիպյանից ու Վանեցյանից Մեր հեղափոխությունը նոր էջ է բացում: 09:03