25.11.2024
Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարար
prev Նախորդ նորություն

ՀՀ մյուս նախագահները պետությունից առանձնատուն այլևս չեն ստանա. վերջինը Սերժ Սարգսյանն էր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարել է իր կառավարության առաջին նիստը: Օրակարգային հարցերից զատ քննարկվել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բնակարանաապահոման հարցը:


Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 317-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այն վերաբերում էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին սեփականության իրավունքով ապահովելու հարցին: Հարությունյանը հիշեցրեց, որ 2018 թվականի մարտի 29-ին կառավարությունը որոշում ընդունեց որոշակի շինություն տրամադրել պաշտոնաթող նախագահին, սակայն վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարեց, որ որոշման կետերը ուժի մեջ մտնեն այն ժամանակ, երբ ինքն այլեւս վարչապետ չի լինի:


Ընդ որում, նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը վերջին պաշտոնաթող նախագահն է, որն օգտվում է այդ իրավունքից, որովհետեւ մյուսների համար այլեւս նման սոցիալական երաշխիք չեն նախաձեռնել:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարեց մեկ ամսվա մեջ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված կարգով երաշխիքներն ի կատար ածել, այսինքն՝ սեփականություն տրամադրել: