29.04.2025
ՀՀ մյուս նախագահները պետությունից առանձնատուն այլևս չեն ստանա. վերջինը Սերժ Սարգսյանն էր
prev Նախորդ նորություն

Հրանուշ Հակոբյանը հեռանում է. Սփյուռքի նախարարությունը կլուծարվի՞

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը լրագրողներին այսօր հայտնեց, որ հրաժեշտ է տալու իր պաշտոնին:


«Նոր կառավարությանը մաղթում եմ լավագույնը եւ որ սփյուռքահայության հետ կապերն ավելի ուժեղացնեն»,- ասաց Հակոբյանը:


Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնեց, որ կառավարության կառուցվածքում փոփոխություններ չեն նախատեսվում: Իսկ քանզի Սփյուռքի հետ հարաբերությունները շատ կարևոր են, ապաև նախարարությունը չի լուծարվի.


«Ամեն ինչ անելու ենք, որ նախարարությունը ոչ միայն Սփյուռքի պահպանության շրջանակում լինի, այլև հայրենադարձության կազմակերպման և դրան աջակցող հիմնական օղակը դառնա», - շեշտեց Փաշինյանը:

Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը պետք է զարգանա աշխարհաքաղաքական գործոններից զատ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
28.04.2025
Փաշինյանը հավաստիացնում է` Հայաստանը չի պատրաստվում խզել կապերը Ռուսաստանի հետ