24.11.2024
Հրանուշ Հակոբյանը հեռանում է. Սփյուռքի նախարարությունը կլուծարվի՞
prev Նախորդ նորություն

Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը պետք է զարգանա աշխարհաքաղաքական գործոններից զատ

Հայկական կողմի նախաձեռնությամբ` Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև կայացել է հեռախոսազրույց:


Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:


Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առկա ավանդական բարիդրացիական հարաբերությունների առավել խորացման կարևորությունը:


Հայաստանի վարչապետն, իր հերթին նշել է, որ Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը պետք է զարգանա աշխարհաքաղաքական գործոններից զատ: Նրա խոսքով՝ կարևոր է, որ երկկողմ տնտեսական համագործակցությունը համապատասխանի երկու երկրների միջև առկա առանձնահատուկ կապերին:


Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան և ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնել էլ ավելի զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները::