Ձեւավորվում է Փաշինյանի կառավարությունը. նշանակվել են փոխվարչապետեր ու նախարարներ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ ըստ որոնց՝ Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ, իսկ Տիգրան Ավինյանը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ:
Ներկայացնում ենք հրամանագրերի տեքստերն ամբողջությամբ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արարատ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ նշանակել առաջին փոխվարչապետ», - ասված է հրամանագրում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Տիգրան ԱՎԻՆՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ», - ասված է հրամանագրում:
Նախագահի հրամանագրերով Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար, Մխիթար Հայրապետյանին Սփյուռքի նախարար, իսկ Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ պաշտպանության նախարար:
Մինչ այս Դավիթ Տոնոյանը զբաղեցնում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը: 2010-2016 թվականներին աշխատել է պաշտպանության նախարարությունում՝ որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
Արմեն Սարգսյանի հրամանագրով Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնում նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար նշանակելու մասին»,- գրված է հրամանագրում: