25.11.2024
Պուտինն ու Փաշինյանը հանդիպում կանցկացնեն Սոչիում. Պեսկով
prev Նախորդ նորություն

Նոր կառավարության կազմում ներգրավված կլինի նաև «Ծառուկյան» դաշինքը. Փաշինյան

Նոր կառավարության կազմում ներգրավված կլինի նաև «Ծառուկյան» դաշինքը, իսկ Դաշնակցության հետ քննարկումները դեռ շարունակվում են: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր վարեց իր կառավարության առաջին նիստը:


Նա հիշեցրեց, որ ձևավորվելու է համաձայնության կառավարություն, որում կադրային լավագույն լուծումներն են կիրառվելու:


«Ոչ թե կոալիցիոն կառավարություն, այլ համաձայնության կառավարություն», - ասաց նա՝ չմանրամասնելով, թե որ նախարարությունները կտրամադրվեն «Ծառուկյան» դաշինքին:


Նշենք, որ ըստ մամուլի՝ Գագիկ Ծառուկյանի թմին կհանձնվեն ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ էներգետիկ եւ բնական ենթակառուցվածքների, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ՀՀ բնապահպանության նախարարությունները:  


Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Փաշինյանը նշեց, որ դրանք պետք է անցկացվեն տրամաբանական ամենասեղմ ժամկետներում: