Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 74 400 անձ է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Նրա խոսքով, Հակարիի կամուրջը նույն ժամի տվյալներով հատել է 15 535 տրանսպորտային միջոց։ 55 240 անձի դեպքում իրականացվել է հաշվառում։