22.11.2024
Նոր կարգավորումներ՝ ՀԷՑ-ի գործունեության մասով. տույժեր են նախատեսվել
prev Նախորդ նորություն

Ո՞ր երկրներից են ամենից շատ եկել Հայաստան սեպտեմբերին

Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է ընթացիկ տարվա սեպտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին Հայաստան այցելել է 236,561 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 260,618-ի համեմատ։

2024 թ․ սեպտեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):