Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ հերթական հանդիպման ժամանակ, որից տեսանյութ է հրապարակել Տելեգրամի իր ալիքում: "Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի բան ու ասել, որ այստեղ այս պարտավորությունն ունեիք ու այդ պարտավորությունը չեք կատարել: Մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս, լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք այդ լեգիտիմ հարցերի բովանդակային պատասխան: Քանի այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի ՝ հարցը չի լուծվելու",- ասել է Փաշինյանը ՌԴ հետ հարաբերությունների մասին: