Սեպտեմբերի 27-ի ժամը 08:00-ի դրությամբ սահմանը հատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թիվը կազմել է 42,5 հազար մարդ։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Հաղորդվում է հարյուրավոր զոհերի և վիրավորների մասին։ Լեռնային Ղարաբաղի բնակիչները սկսել են զանգվածաբար լքել հանրապետությունը։