24.11.2024
Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի փոխշահավետ փոխգործակցության համատեղ ակտիվացում. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում մոռացե՞լ են, թե որտեղ է գտնվում Ավետյաց երկիրը. ինչո՞ւ է անհանգիստ Էրդողանը

Հոկտեմբերի 4-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուշագրավ հայտարարություն արեց, որը Հայաստանում որեւէ արձագանք չգտավ։

Ինտրիգներով եւ մակերեսային քննարկումներով տարված Հայաստանում ուշադրություն չդարձրին Ավետյաց երկրի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը։

Իսկ նա ասել է, որ Իսրայելը սկսել է նենգ ծրագրի իրականացումը, որը չի բավարարվելու Գազայի գոտու, Հորդանան գետի Արեւմտյան ափի եւ Լիբանանի նկատմամբ ագրեսիայով։ Թուրքիայի նախագահն ավելացրել է, թե պարտադիր չէ մարգարե լինել տեսնելու համար Իսրայելի վերջնական նպատակը։

«Յուրաքանչյուրը, որը գիտի պատմություն, կրոնի, քաղաքականության, դիվանագիտության պատմություն, հեշտությամբ կապ կգտնի Երուսաղեմի, Ալ Աքսա մզկիթի եւ Ավետյաց երկրի վերաբերյալ իսրայելյան պատրանքի միջեւ։

Մենք հրաշալի գիտենք, թե ինչ է Ավետյաց երկիրը: Իսրայելի իշխանությունները մրցավազք են սկսել Թուրքիային ձեռնոց նետելու համար: Մենք դա լավ գիտենք: Իսրայելյան ներկա վարչախումբն իր յուրաքանչյուր հայտարարությամբ, յուրաքանչյուր ցուցադրած նոր քարտեզով բացահայտում է իր իսկական մտադրությունները»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը ասում է, որ իրենք գիտեն ինչ է Ավետյաց երկիրը, իսկ հետաքրքիր է Հայաստանում մոռացե՞լ են, թե որտեղ է գտնվում Ավետյաց երկիրը եւ ինչու է անհանգիստ Էրդողանը:

Եթե մոռացել եք հիշեցնեմ, Ավետյաց երկիրը Հայկական բարձրավանդակն է...


ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյան