20.07.2025
Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Տղամարդը երեխաներին համոզելու եղանակով փորձել է նստեցնել իր մեքենան. մանրամասներ

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ 57-ամյա անձը "Մերսեդես" մակնիշի ավտոմեքենայով մոտենում է միասին քայլող 11 և 12 տարեկան երկու երեխայի և հորդորելու, համոզելու եղանակով փորձում նրանց նստեցնել իր ավտոմեքենան:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 57-ամյա անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան ներկայացվել է մեղադրանք։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Քննության ընթացքում հարցաքննվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների և մանկապարտեզների տնօրենները՝ պարզելու համար իրենց հաստատություններից երեխայի առևանգման կամ դրա փորձ եղել է, թե՝ ոչ, և նման դեպքի վերաբերյալ տվյալներ չեն ստացվել:

Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի փոխշահավետ փոխգործակցության համատեղ ակտիվացում. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով
16.07.2025
Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով