5.04.2026
ՀՀ մեծահասակ բնակչության շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ հիվանդություն
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունը դատախազության շենքի մոտից «բերման» ենթարկեց կալանավորի խրտվիլակին

Բագրատ Սրբազանը կեսօրից սկսած Գլխավոր դատախազության շենքի դիմաց ակցիա է իրականացնում՝ պահանջելով քրեական վարույթ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:


Մեկ ժամ առաջ նա ժամանակ էր տվել դատախազ Աննա Վարդապետյանին, որպեսզի նա իջնի ու բացատրություն տա, թե ինչու մինչ օրս Փաշինյանի արարքներին գնահատականներ չեն տրվել: Մասնավորապես, Բագրատ Սրբազանը Փաշինյանին մեղադրում է Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման, ցեղասպանության հանցակից լինելու մեջ: Որոշ ժամանակ հետո դատախազությունից փոխանցեցին՝ պատրաստ են շարժման մի խումբ ներկայացուցիչներ ընդունել, առանց լրատվամիջոցների, ընդունարանում:


Դրանից հետո իրավիճակը լարվեց, երբ ակցիայի մասնակիցները շենքի մոտ բերեցին կալանավորի խրտվիլակ. քաղաքացիների ու իրավապահների միջև քաշքշոց սկսվեց, որից հետո ոստիկանները «բերման» ենթարկեցին կալանավորի խրտվիլակին:


"Ոստիկանությունը հմուտ կերպով ցույց տվեց, թե ինչ պետք է տեղի ունենա ապագայում։ Կալանավորի խրտվիլակին տարան, որի վրա գրված էր Արցախը հանձնելու թվականը, և դա նաև դատապարտության թվականն է",- ասաց Բագրատ Սրբազանը:


Այնուհետ շարժման իրավաբանը գրությունները՝ վարույթ հարուցելու պահանջով, փոխանցեց դատախազության աշխատակիցներին:


 


 

Նոր կարգավորումներ՝ ՀԷՑ-ի գործունեության մասով. տույժեր են նախատեսվել
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար