Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ՝ ակնկալելով ստանալ այնտեղ իր անվտանգության և իրավունքների ամուր երաշխիքներ: Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Արդյոք միջազգային հանրությունը հանցավոր անգործությամբ կշարունակի աջակցել Արցախի ցեղասպանությանը, թե՞ ապահովելու է անվտանգ և արժանապատիվ կյանք՝ այս բնիկ ժողովրդի համար իրենց հայրենիքում»,- գրել է նա: